Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական
13:51 - 18 սեպտեմբերի, 2019

Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել՝ Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ։

Այսօր՝ ավելի վաղ, Օսիպյանն ազատվել էր ոստիկանապետի պաշտոնից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել