Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման վերաբերյալ քննարկումներ են ընթանում
11:40 - 14 մարտի, 2019

Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման վերաբերյալ քննարկումներ են ընթանում

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ՀՀ  ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը  քննարկում են Օպերային հարակից տարածքի սրճարաններն ապամոնտաժելու հետևանքով ստեղծված իրավիճակը:

Վիկտոր Մնացականյանը նշեց, որ իրենք պետք է քննարկումներ իրականացնեն քաղաքապետարանի որոշ աշխատակիցների, վարչության պետի և Երևանի քաղաքապետի հետ: Ժամը 15:30-ին կվերադառնան և կներկայացնեն իրենց  դիրքորոշումները:
Հարցին, թե ինչու չեն ապամոնտաժվում բոլոր սրճարանները Մնականյանն ընդգծեց, որ իրենք հաշվարկել են որոշ սրճարանների վնասի չափերը և նրանց որոշել են մի փոքր ավելի շատ ժամանակ տրամադրել:

Զոհրաբյանն ու Աբովյանը ժամանել են Ազատության հրապարակ, քանի որ ահազանգեր էին ստացել քաղաքացիներից իրենց հանդեպ բռնությունների վերաբերյալ:
«Մենք այստեղ ենք, որպեսզի կրքերը չբորբոքվեն և անպայման երկխոսություն լինի»,- ասաց Արման Աբովյանը:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել