Քաղաքացիները հավելվածի միջոցով կկարողանան ֆիքսել ու ՃՈ-ին ուղարկել խախտման վերաբերյալ հաղորդագրությունը
14:47 - 12 հունիսի, 2019

Քաղաքացիները հավելվածի միջոցով կկարողանան ֆիքսել ու ՃՈ-ին ուղարկել խախտման վերաբերյալ հաղորդագրությունը

Հաշվի առնելով բազմահազար քաղաքացիների պահանջը, ՃՏՊ և զոհերի ցավալի վիճակագրությունը, հետիոտների իրավունքները և համակեցության կանոնները կոպտորեն խախտելու վերաբերյալ սոցիալական ցանցերում ամեն օր հրապարակվող ահազանգերը, առաջիկայում «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ համատեղ շրջանառության մեջ կդնեմ ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ 

«Նախագիծը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով (որը կստեղծվի պետության կողմից) վայրկյանների ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն՝ լուսանկար, տեսանյութ: Էկեկտրոնային հաղորդագրության հիման վրա կհարուցվի վարչական վարույթ և կարգազանց տրանսպորտային միջոցի վարորդները կենթարկվեն վարչական տույժի: Առավել մանրամասն՝ մի քանի օրից:
Շնորհակալ կլինեմ շահագրգիռ անձանց համագործակցության, առաջարկների ու դիտողությունների համար»,- գրել է Գաբրիելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել