Քաղաքական հայացք չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ՝ դատավորի համար. Վահե Գրիգորյան |armtimes.com|
10:06 - 13 հունիսի, 2019

Քաղաքական հայացք չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ՝ դատավորի համար. Վահե Գրիգորյան |armtimes.com|

armtimes.com։ Ես բացարձակապես կաշկանդվածություն չունեմ։ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում ես երդում չեմ տալիս, որ լինեմ որեւէ խմբավորման ներկայացուցիչ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ նիստից հետո ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը․

«Դուք հիշում եք՝ անցած տարի ՍԴ դատավորի թեկնածուներից մեկի ընտրության քննարկման ժամանակ ողջ կոնտեքստը վերաբերում էր այն հարցին, որ մենք ձեզ գործուղում ենք, ամենօրյա կապի մեջ կլինենք։ Սա բացառվում է իմ դեպքում։ Եւ ես նախապես իմ բոլոր նախկին եւ գործող վստահորդների հետ քննարկել եմ այս հարցը, որ չեմ գնում հին ավանդույթները շարունակելու համար»։

Ինչ վերաբերում է այն քննարկումներին, թե ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման ձայնագրության մեջ հնչում է Վահե Գրիգորյանի անունը, եւ իբրեւ թե նա Մարտի մեկի գործով ինչ-որ բան պետք է գրի, ՍԴ դատավորի թեկնածուն ասաց, որ որեւէ բան գրելու մասին խոսք չի եղել, ուղղակի մամուլն այնքան է պտտել այդ թեման, որ սխալ ընկալումներ են առաջացել․

«Ինչ-որ բան գրելու մասին խոսք չի եղել, իրականում ես բան չէի գրելու, դա լայնածավալ գրականություն է, դրանք մեր առարկություններն էին՝ ՄԻԵԴ-ում ներկայացված։ Ես կարծում եմ, որ մեր իրավական մշակույթի մեջ ընդունված չի եղել, որ փաստաբանը, լինելով անհատ, ինդիվիդուալ փաստաբան, կարող է իր պահանջները թելադրել թե՛ ՀՔԾ-ին, թե՛ դատախազությանը՝ այս կամ այն հարցի վերաբերյալ արտահայտվելիս»,- ասաց Վահե Գրիգորյանը։

Անդրադառնալով պնդումներին, թե ինքը կոնկրետ քաղաքական հայացքներ ունի, իսկ Սահմանադրական դատարանն ապաքաղաքական կառույց է, Վահե Գրիգորյանն արձագանքեց․

«Հայաստանում չկա մարդ, որ չունենա քաղաքական հայացքներ։ Քաղաքական հայացք չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ՝ դատավորի համար։ Այլ հարց է՝ որքանով են այդ հայացքներն ազդում արդարադատության իրականացման վրա։ Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ, ես դա բարձրաձայնել եմ։ ՍԴ-ն ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ ՍԴ-ն ապաքաղական մարմին է, կներեք, էս պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է»։

Շարունակությունը՝ armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել