Փոփոխություն է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում համայնքների միավորման վերաբերյալ օրինագծում |armenpress.am|
11:46 - 17 ապրիլի, 2020

Փոփոխություն է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում համայնքների միավորման վերաբերյալ օրինագծում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը։

Կառավարության հեղինակած փաթեթն Ազգային ժողովում ներկայացնելիս, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են խմբագրական բնույթի որոշ փոփոխություններ։

«ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում խմբագրական բնույթի մի քանի առաջարկներ են ստացվել, որոնք ընդունվել են։ Նախատեսվում էր, որ միավորվող համայնքներում ՏԻՄ ընտրությունները պետք է կայանային հունիսի 14-ին, սակայն, արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված, առաջարկվել է ժամկետը հետաձգել և ընտրություններն անցկացնել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում»,- ասաց Պապիկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել