Փաշինյանը կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտություն է տեսնում

 |armenpress.am|
21:22 - 17 մարտի, 2020

Փաշինյանը կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանական է համարում, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք այս ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, բուժվել, սակայն չեն իմացել այդ մասին: Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Իրավիճակը վերլուծելով հասկանում եմ, որ շատ քաղաքացիներ հիվանդանում են ու առողջանում են՝ դրա մասին չկռահելով: Սրա մասին մեզ հուշում է նաև մեր ախտորոշված դեպքերի վիճակը: Դեպքերի 90%-ը կա՛մ ջերմություն չունի, կա՛մ ցածր ջերմություն ունի: Ըստ ամենայնի, կան բազմաթիվ մարդիկ, որոնք այս ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, այս ընթացքում բուժվել են, բայց իրենք չգիտեն, որ հիվանդացել ու բուժվել են»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ պետք է փոխել վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ, դրան վերաբերվենք, որպես մի հիվանդության, որը բավական վտանգավոր է տարիքով մարդկանց համար, ինչպես գրիպը: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի տարիքով մեր սիրելի ծնողներին, տատիկներին ու պապիկներին ուշադիր լինելը»,- նշեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել