Տրանսպորտային բնագավառի ստորաբաժանումների աշխատանքային պայմանների ապահովման նպատակով գումար հատկացվեց |hetq.am|
08:05 - 25 հուլիսի, 2019

Տրանսպորտային բնագավառի ստորաբաժանումների աշխատանքային պայմանների ապահովման նպատակով գումար հատկացվեց |hetq.am|

hetq.am։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում ներառվող տրանսպորտային բնագավառի ստորաբաժանումների 35 աշխատակիցների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կառավարությունը 20 միլիոն դրամ հատկացրեց նախարարությանը։

Նշենք, որ Կառավարության կառուցվածքային փոփոխությունից հետո տրանսպորտային բնագավառի ստորաբաժանումները Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղափոխվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Ըստ նախարարության՝ նրանք ապահովված չեն գույքով և անհրաժեշտ սարքավորումներով, որոնց ապահովման համար հաշվարկվել է 20 միլիոն դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել