Տավուշում փայտածուխի արտադրության բացասական հետևանքները հաստատվել են
13:51 - 12 հունիսի, 2019

Տավուշում փայտածուխի արտադրության բացասական հետևանքները հաստատվել են

Ազատամուտում փայտածուխի արտադրամասերի գործունեության հետեւանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պարզել է, որ համայնքի բնակիչների մոտ շնչառական հիվանդությունների ցուցանիշները մոտ 40 անգամ անգամ գերազանցում են հարեւան այլ համայնքների ցուցանիշներին: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Մասնավորապես, եթե 20000 բնակիչ ունեցող Իջեւան քաղաքում ալերգիկ ռինիտ գրանցվել է 4 բնակչի, 2700 բնակիչ ունեցող Գետահովիտում՝ 1, ապա 2800 բնակիչ ունեցող Ազատամուտում՝ 50 բնակչի մոտ:

Համեմատական կարգով՝ Ազատամուտում բարձր են նաեւ ասթմայի, թոքային այլ քրոնիկ խցանող հիվանդությունների մակարդակները:

Հաշվի առնելով ուսումնասիրության նման մտահոգիչ արդյունքները, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանձնարարել է, որպեսզի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ամբողջական հաշվետվություն պատրաստվի, մշակվի առաջարկությունների փաթեթ, գործողությունների ծրագիր, համապատասխան գրություններ կուղարկվեն գերատեսչություններին:

Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ հանձնաժողովի գործենության նպատակը ոչ թե որեւէ աշխատատեղ փակելն է կամ տնտեսվարողներին իրենց գործունեությունից զրկելը, այլ’ համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ’ փայտածուխի արտադրության ռիսկերի նվազեցումը, արտադրության արդյունավետության բարձրացումը:

Հանձնաժողովը տնտեսվարողներին առաջարկել է արդիականացնել արտադրության պրոցեսը, ինչը հնարավորութուն կտա կատարել արտանետվող գազերի եկրորդական այրում: Խոսքը կոնվեկցիոն վառարանների կիրառման մասին է, որոնց մեկը հատի միջին արժեքը 150 հազար դրամ է:

Տավուշի մարզպետարանը նախատեսում է իրականացնել 2 պիլոտային ծրագիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել