Տավուշում ներդրումային ծրագրերի ծավալն ավելացել է 5 մլրդ դրամով |armenpress.am|
15:51 - 17 մայիսի, 2019

Տավուշում ներդրումային ծրագրերի ծավալն ավելացել է 5 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզում այս տարի հաստատված ներդրումային ծրագրերի ծավալը կազմում է 20 մլրդ դրամ: Եվս 60 մլրդ դրամի ծրագրեր գտնվում են ընթացի մեջ: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Այս պահի դրությամբ ծրագրերի գնահատականը 20 մլրդ դրամ է: Սա այս տարվա հաստատված ծրագրերի ծավալն է: Ունենք ևս 60 մլրդ դրամի ընթացքի մեջ գտնվող տարբեր ներդրումային ծրագրեր: Այսինքն՝ միասին 80 մլրդ դրամի ծրագրեր կան, որոնք ընթացքի մեջ են»,-ասաց մարզպետն ու հավելեց, որ արդեն փաստացի հաստատված ծրագրերով կա 5 մլրդ դրամի աճ:

Հաստատված ծրագրերի մեջ են ինչպես մասնավոր ներդրումներ, այնպես էլ պետական սուբսիդիաներ: Կան նաև օտարերկրյա ուղղակի և անուղղակի ներդրումներ: Կան այգեգործական ծրագրեր՝ ընկույզի, թուզի, արքայանարինջի, խաղողի: Ներդրումային ծրագրերի մեջ են նաև ենթակառուցվածքային, թեթևարդյունաբերական, զբոսաշրջային ծրագրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել