ՏԿԵ փոխնախարարը GeoProMining-ի նախագահի քննարկել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը
14:56 - 12 հուլիսի, 2019

ՏԿԵ փոխնախարարը GeoProMining-ի նախագահի քննարկել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր հանդիպել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին։

Զրուցակիցները քննարկել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը՝ երկուստեք ընդգծելով գործատուի և աշխատողների միջև համագործակցության մթնոլորտում հարցի շուտափույթ ու արդյունավետ հանգուցալուծման անհրաժեշտությունը։

Կողմերը նախանշել են առկա խնդիրների կարգավորման հնարավոր տարբերակները՝ կարևոր համարելով բազմակողմ աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել