Վրաստանի նախագահը Ջավախքում խոսել է շրջանի զարգացման մասին |armtimes.com|
12:16 - 17 հունիսի, 2019

Վրաստանի նախագահը Ջավախքում խոսել է շրջանի զարգացման մասին |armtimes.com|

armtimes.com: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի (հայկական անվանումը՝ Ջավախք) Բորջոմի քաղաքի բնակիչների հետ, գրում է aliq.ge-ն:

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում այցելել է մի քանի տարածաշրջան: Մասնավորապես, օրեր առաջ նախագահը եղել է Աբասթումանի հանգստավայրում, որտեղ ակտիվ շինարարական և վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Զուրաբիշվիլին ասել է, որ Աբասթումանին դառնալու է տարածաշրջանի զարգացման կարևոր խթան։

Հանդիպման ժամանակ նախագահը խոսել է նաև աշխատատեղերի բացակայության մասին՝ հիշեցնելով մասնագիտական կրթության մասին: Նա ասել է, որ տնտեսության ոլորտում, օրինակ, երկիրը լավ կադրերի կարիք ունի, սակայն նրանց բացակայության պատճառով ստիպված են օտարերկրացի մասնագետների հրավիրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել