Վիտալի Բալասանյանը աշխատանքից ազատվել է քարոզարշավին մասնակցելու համար. Դավիթ Բաբայան |tert.am|
11:06 - 11 հունիսի, 2019

Վիտալի Բալասանյանը աշխատանքից ազատվել է քարոզարշավին մասնակցելու համար. Դավիթ Բաբայան |tert.am|

Պարզապես կադրային տեղաշարժ է, ներհայկական խմորումներ փնտրելը ճիշտ չէ: Այս մասին ասում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող կադրային փոփոխություններին:

Անդրադառնալով Վիտալի Բալասանյանին աշխատանքից ազատելու մասին ԱՀ նախագահի հրամանագրին Դավիթ Բաբայանն ասաց. «Որքանով ես տեղյակ եմ՝ պատճառը այն է, որ Վիտալի Բալասանյանը մասնակցելու է նախագահական ընտրություններին: Նա հայտարարել է, որ թեկնածու է, քարոզարշավ է իրականացնելու»:

Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ճիշտ չէ, ասել թե նրա ազատումը կապված է ՀՀ-ից ճնշումների հետ:

Հիշեցնենք՝ «168 ժամ»-ը գրել էր. «Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի առջև դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին և առաջարկել է ազատման դիմում գրել: Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել