Վարչապետի աշխատակազմը կունենա 720 հաստիք. հաստատվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը
07:06 - 03 հունիսի, 2019

Վարչապետի աշխատակազմը կունենա 720 հաստիք. հաստատվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը: Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:

Մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը՝ 720 հաստիքային միավոր:

Մինչ Կառավարության կառուցվածքային փոփոխությունները, որոնցով 17-ի փոխարեն այսուհետ կառավարությունն ունենալու է 12 նախարարություն, օպտիմալացվելու է նաև Սփյուռքի նախարարությունը:

Վարչապետի աշխատակազմն ուներ 600 հաստիք: Պայմանավորված նրանով, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներառվելու է վարչապետի աշխատակազմում, վերջինիս հաստիքների թիվն ավելացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել