Վայելե՛ք Հայաստանի հողի բարիքները հենց գյուղացու վաճառասեղանից. մեկնարկել է գյուղմթերքների տոնավաճառը |aysor.am|
07:47 - 24 հունիսի, 2019

Վայելե՛ք Հայաստանի հողի բարիքները հենց գյուղացու վաճառասեղանից. մեկնարկել է գյուղմթերքների տոնավաճառը |aysor.am|

aysor.am։ Մեկնարկել է «Երևանում հանգստյան օրերին գործող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը»:

Տոնավաճառը գործելու է Կասյանի փողոցում, յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ և կիրակի օրերին: Մարդիկ հնարավորություն կստանան ձեռք բերել գյուղատնտեսական ապրանքներ անմիջապես արտադրողից՝ նպաստելով ինչպես փոքր տնտեսությունների զարգացմանը, այնպես էլ արտադրող-սպառող շղթայի խթանմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ շուկայում ստեղծվել է խորհուրդ, որի անդամները ընտրվել են տոնավաճառում իրենց ապրանքը ներկայացնող արտադրողների կողմից: Խորհուրդը ստանձնել է տոնավաճառի կազմակերպման գործառույթները, այդ թվում՝ տոնավաճառում սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը:

Էկոնոմիկայի նախարությունը խորհրդին աջակցել է նաև տոնավաճառի համար անհրաժեշտ գույքը և սարքավորումները տրամադրելու հարցում։
Վայելե՛ք Հայաստանի հողի բարիքները հենց գյուղացու վաճառասեղանից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել