Սևանա լճից այս տարի սահմանված քանակությունից բացի լրացուցիչ ջրառի կարիք չի լինի. նախարար |lragir.am|
07:38 - 12 հունիսի, 2019

Սևանա լճից այս տարի սահմանված քանակությունից բացի լրացուցիչ ջրառի կարիք չի լինի. նախարար |lragir.am|

lragir.am: Սևանա լճից այս տարի սահմանված քանակությունից բացի լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Այսօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է մեկ սմ-ով։

«Երկու օր առաջ նույն մակարդակի վրա էր, բայց այսօր մինուս մեկ սմ է։ Կարծում եմ՝ հաշվի առնելով իրավիճակը, ջրամբարների լցվածությունը, խոնավությունն ու տեղումները, լրացուցիչ ջրառի կարիք չի լինի այս տարի։ Մենք որոշակի հաշվարկներ էինք իրականացրել և ընդհանրապես առաջարկություն էինք արել, որ սահմանափակվեն 135 մլն խմ-ով։

Քանի որ մինչև 170 մլն խմ մասին է խոսքը գնում, նաև առաջարկել ենք, որպեսզի այն հանձնաժաղովը, որը նախորդ տարի հետևողական եղավ ջրառի հետագծի հարցով, սկսի աշխատանքը անմիջապես, ոչ թե կեսից կամ վերջից»,- ասաց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել