Սամվել Բաբայանը հանդիպել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
17:00 - 29 ապրիլի, 2020

Սամվել Բաբայանը հանդիպել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի´ հայրենակիցներ,
Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում այսօր հանդիպում եմ ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արցախի զարգացման տեսլականը, քաղաքական երկու ուժերի կողմից ներկայացված ծրագրերի համատեղելիության հեռանկարը, հնարավոր ծրագրային համագործակցության այլ հարցեր:

Նախատեսվում է քաղաքական խորհրդատվության ևս մեկ փուլ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել