ՍԴ որոշումները որեւէ մեկը մեկնաբանելու իրավունք չունի, այդ թվում ԱԺ-ն. Տարոն Սիմոնյան |news.am|

13:08 - 18 սեպտեմբերի, 2019

news.am։ ՍԴ որոշումները որեւէ մեկը մեկնաբանելու իրավունք չունի, այդ թվում ԱԺ-ն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Եթե «Իմ քայլը» խմբակցությունը հանդես գա առաջարկությամբ, որ ԱԺ-ն մեկնաբանի ՍԴ որոշումները, դա միջամտություն կհամարվի իշխանությունների տարանջատման սկզբունքին, որն անթույլատրելի է:

Բայց եթե առաջարկեն, որ կարգապահական խախտում է տեղի ունեցել, էական պայմաններ են խախտվել, դա արդեն ուրիշ հարց է: Դա նորմալ գործընթաց կարող է դիտարկվել»,-ընդգծեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել