ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|
15:51 - 22 մայիսի, 2019

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին 1 տարում իրականացրած սահմանային հսկողության ժամանակ արձանագրել է Հայաստան ապրանքների ներմուծումը կասեցնելու 11 դեպք: Այս մասին ասաց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Ներմուծման կասեցնելու դեպքերը հիմնականում եղել են փաստաթղթային անհամապատասխանության պատճառով: 3 դեպքում լաբորատոր փորձաքննության արդյունքում ի հայտ է եկել վտանգավոր սննդամթերք, որոնց ներմուծումն արգելվել է»,- նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով` դրանք եղել են Իրանի Իսլամական Հանրապետությունից բերված ծիրան և նեկտարին (հայտնաբերվել են կարանտին համարվող սալորի օսպա հիվանդությանը բնորոշ ախտանիշներ), լոլիկ (հայտնաբերվել են կարանտին համարվող ցեցի կենդանի թրթուրներ և վնասված լոլիկներ) և ելակ (հայտնաբերվել են կարանտին համարվող արևմտյան ծաղկային թրիփսի կենդանի առանձնյակներ):

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել