Ռուսաստանում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսից 7 մարդ է մահացել. «ՌԻԱ Նովոստի» |tert.am|
14:39 - 01 ապրիլի, 2020

Ռուսաստանում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսից 7 մարդ է մահացել. «ՌԻԱ Նովոստի» |tert.am|

tert.am: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ևս 7 մարդ է մահացել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Մահվան դեպքերից 5-ը գրանցվել է Մոսկվայում, մեկական դեպք գրանցվել է Մոսկվայի և Պսկովի շրջաններում:

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 440 նոր դեպք երկրի 35 շրջանում: Այսպիսով` Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 2777-ի, (1880-ը` Մոսկվայում), 24 մարդ մահացել է, 190-ը` բուժվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել