Ռուսաստանից ԱՄՆ ուղարկված բժշկական սարքավորումներն ու դիմակները օգնություն չեն եղել․ ԱՄՆ-ն վճարել է դրա դիմաց
12:23 - 02 ապրիլի, 2020

Ռուսաստանից ԱՄՆ ուղարկված բժշկական սարքավորումներն ու դիմակները օգնություն չեն եղել․ ԱՄՆ-ն վճարել է դրա դիմաց

Երեկ ռուսական ТАСС լրատվամիջոցը հրապարակել էր հոդված, որում նշում էր, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին բժշկական սարքավորումներ և դիմակներ է ուղարկել՝ որպես օգնություն։ Այս մասին ТАСС-ը գրել էր նաև իր թվիթերյան էջում և տեղադրել բեռների քանակը ցույց տվող տեսանյութ։

Երեկ երեկոյան արդեն ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մորգան Օրտակուսն իր թվիթերյան էջում հերքել է Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ին ուղարկվող օգնության մասին վերոնշյալ տեղեկությունը և հայտնել, որ ԱՄՆ-ն Ռուսաստանից  գնել է բժշկական սարքավորումներ և դիմակներ։

Նշենք նաև, որ Ռուսաստանի կողմից ԱՄՆ ուղարկված օգնության մասին կեղծ տեղեկություններ տարածվել էին նաև հետևյալ կայքերով՝ cbsnews.com, aljazeera.com, aa.com.tr :

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել