Ռուսաստանը մտադիր է S-400-ները Թուրքիա հասցնել հուլիսին |azatutyun.am|
06:25 - 12 հունիսի, 2019

Ռուսաստանը մտադիր է S-400-ները Թուրքիա հասցնել հուլիսին |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանը երեկ հայտարարել է, որ մտադիր է իր S-400 (C-400) հակահրթիռային պաշտպանության համակարգերը Թուրքիա հասցնել հուլիսին։

Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը երեքշաբթի օրը Մոսկվայում լրագրողներին ասել է. - «Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները տվյալ համատեքստում ժամանակին կատարվում են, երկու կողմից էլ խնդիրներ չկան»:

Հարցին, թե արդյո՞ք հակահրթիռային համակարգերը Թուրքիա կհասնեն հուլիսին, Ուշակովը պատասխանել է. - «Այո, ինչպես պլանավորել ենք»:

Պաշտոնական Վաշինգտոնը, հիշեցնենք, Անկարայից պահանջել է հրաժարվել ռուսական S-400 հրթիռային համակարգեր գնելու գործարքից՝ վերջնական որոշում ընդունելու համար ժամանակ տալով մինչև հուլիսի 31-ը: Եթե Անկարան չհրաժարվի այդ գործարքից, ապա Վաշինգտոնը կչեղարկի F-35 կործանիչները Թուրքիային վաճառելու համաձայնագիրը և հարակից ծրագրերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել