Ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն. Փաշինյան |news.am|
07:53 - 29 օգոստոսի, 2019

Ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն. Փաշինյան |news.am|

news.am։ Ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ շատ արագ կգույքագրենք ռազմարդյունաբերության ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են ՀՀ-ում, կկազմենք ԶՈւ առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջարկի պլան, ոլորտի հետ կաշխատենք 2 ուղղությամբ՝ կառավարությունը խնդիր կդնի, որ տեղական արտադրողից լինեն ձեռքբերումները, եթե տեղական արտադրողները ի ցույց կդնեն իրենց արդյունավետությունը բարձրացնելուն, ինքնարժեքը ցածրացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ եւ ճանապարհային քարտեզ։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ասաց, որ սա հանձնարարական է եւ մեկամսյա պարբերականությամբ իրեն զեկուցվի իրավիճակի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել