ՌԴ-ում գտնվող մի քանի ՀՀ քաղաքացիներ կորոնավիրուսի ախտորոշմամբ գտնվում են ՌԴ բուժհաստատություններում. ՀՀ ԱԳՆ |armtimes.com|
17:24 - 06 մայիսի, 2020

ՌԴ-ում գտնվող մի քանի ՀՀ քաղաքացիներ կորոնավիրուսի ախտորոշմամբ գտնվում են ՌԴ բուժհաստատություններում. ՀՀ ԱԳՆ |armtimes.com|

armtimes.com: Մամուլում տարածված տեղեկությունները առ այն, թե Մոսկվայի հանրակացարաններում դեպի Հայաստան թռիչքի սպասող մի խումբ ՀՀ քաղաքացիներ ջերմում են և բժշկական ապահովագրություն չունենալու պատճառով չեն տեղափոխվում բուժհաստատություններ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Կացարաններում գտնվող քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում ջերմաչափվում են: Օրեր առաջ քաղաքացիներից մեկի մոտ ջերմության որոշակի տատանում է նկատվել, որի պատճառը թեթև մրսածությունն է եղել»,-նշված է ԱԳՆ մամուլի ծառայության պատասխանում:

Գերատեսչության պատասխանից պարզ է դառնում նաև այն, որ վերջին շրջանում որոշակի աղբյուրների կողմից հետևողականորեն և նպատակաուղղված տարածվող տեղեկատվությունը, թե իբրև ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները անտերության են մատնված՝ բժշկական ապահովագրություն և բուժման գումար չունենալու պատճառով, ոչ այլ ինչ է, քան ապատեղեկատվություն, քանզի ըստ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցման, ՌԴ-ում գտնվող որոշ  ՀՀ քաղաքացիներ նոր տիպի կորոնավիրուսի վարակի ախտորոշմամբ գտնվում են ՌԴ բուժհաստատություններում կամ տնային պայմաններում են անցնում բուժումը։

«Մշտական հիմքով կապ պահպանվում է նաև բուժհաստատությունների անձնակազմի հետ՝ քաղաքացիների առողջական վիճակի շուրջ ծագող հարցերի կարգավորման ուղղությամբ։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության խնդրանքով մեր համաքաղաքացիներից ոմանց բուժման հարցերում աջակցում են նաև ռուսաստանաբնակ հայազգի բժիշկները։ Նշենք, որ ՌԴ-ում երկարաժամկետ բնակվող և այս օրերին դեսպանությանը դիմող, մի շարք խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ՝ բժշկական ապահովագրության բացակայության պատճառով ծագում են այլևայլ հարցեր, որոնք փորձում ենք կարգավորել աշխատանքային կարգով»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել