ՌԴ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ. Meduza |shantnews.am|
10:41 - 26 մարտի, 2020

ՌԴ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ. Meduza |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի կառավարությունը Ռոսավիացիային հանձնարարել է մարտի 27-ից լիովին դադարեցնել արտագնա և ներգնա օդային հաղորդակցությունը։

Meduza լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դա վերաբերում է բոլոր կանոնավոր և չարթերային թռիչքներին: Բացառություն կարվի միայն այն չվերթների համար, որոնք արտերկրից վերադարձնում են ՌԴ քաղաքացիներին: Մինչև մարտի վերջ և ապրիլի սկիզբ ռուսաստանցիներին կվերադարձնեն աշխարհի ավելի քան 20 երկրներից:

Մինչև վերջերս Ռուսաստանն օդային հաղորդակցություն էր իրականացնում խոշոր երկրների մայրաքաղաքների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել