Ջերմուկի բնակիչները ավտոերթով շարժվելու են Բաղրամյան 26՝ մասնակցելու Ամուլսարի հարցով քննարկմանը
08:09 - 18 օգոստոսի, 2019

Ջերմուկի բնակիչները ավտոերթով շարժվելու են Բաղրամյան 26՝ մասնակցելու Ամուլսարի հարցով քննարկմանը

Ջերմուկի բնակիչները հայտարարություն են տարածել այն մասին, որ օգոստասի 19-ին ավտոերթով շարժվելւ են Երևան․

«Ամուլսարի հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։

Ուսի մենք բնակիչներով նպատակահարմար գտանք հինգ հոգու փոխարեն գնալ հիսունից ավել մեքենաներից կազմված ավտոերթով։

Հարգելի հայրենակիցներ Ամուլսարը դա հայրենիք է և համահայության խնդիրն է։
Բոլոր հայրենասեր մարդիկ կարող են և ցանկալի է, որ միանան ավտոերթին, ինպես Ջերմուկից այնպես էլ ճանապարհից։ Ինչպես նաև մարդիկ կարող են Երևանում միանալ մեզ՝ միասին դրսում սպասելու մինչև հանդիպման ավարտը։
Այդպիսով զորակցություն հայտնելով բնակիչներին ։

Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների Կանգառ հրապարակից առավոտյան ժամը 07։00 ։

Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 19֊ին Երևանում Բաղրամյան 26 հասցեում ժամը 12։00»։

Երևանում ևս զորակցության ակցիա է իրականացվելու։ Միջոցառման հայտարարության մեջ ասվում է․

«Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին, Բաղրամյան 26 հասցեում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպման է հրավիրել: Հրավիրյալների ամբողջական ցանկին չենք տիրապետում, սակայն գիտենք, որ բնապահպանները, Ջերմուկ համայնքի ավագանին, դպրոցներն ու Ամուլսարի պահապանները հրավիրվել են:
Մինչ սահմանափակ թվով մարդիկ ներսում կմասնակցեն քննարկմանը, մյուսներս հավաքվելու ենք դրսում՝ զորակցելու:

P.S. Հավանաբար շոգ եղանակ է լինելու, եկեք պատրաստված՝ ջրով, գլխարկով և այլն»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել