Պետությունը անասնաբուծությամբ զբաղվելու վարկերի սահմանաչափն ավելացնում է 3 անգամ |armenpress.am|
12:59 - 30 ապրիլի, 2020

Պետությունը անասնաբուծությամբ զբաղվելու վարկերի սահմանաչափն ավելացնում է 3 անգամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություններ կատարեց «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է երեք նպատակային ուղղություններ խթանելու՝ տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու, և ծրագրի շրջանակներում այդ նպատակներով տրամադրվող վարկի վերին շեմը 15 մլն դրամից մինչև 50 մլն դրամ ավելացնելու անհրաժեշտությամբ:

«Ավելի քան երեք անգամ ավելացնում ենք սահմանաչափը, երբ գյուղացիները ցանկանան զբաղվել սովորական անասնաբուծությամբ»,-  ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը՝սահմանված մեխանիզմների որոշ փոփոխություններով, իրականացվում է սկսած 2017 թվականի 4-րդ եռամսյակից։

2019 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում տրամադրվել է 8841 միավոր վարկ՝ շուրջ 36.2 մլրդ դրամ գումարով,իսկ միայն 2020 թվականի առաջին եռամսյակում՝1638 միավոր վարկ՝ շուրջ 6.7 մլրդ դրամ գումարով։

Ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքները ցույց են տվել, որ Ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ՝ պայմանավորված տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծությանզարգացման և ավանդական այգիների հիմնման համար վարկերի գումարի վերին շեմի ցածր լինելու հանգամանքով։

Սույն նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել որոշ փոփոխություններ, մասնավորապես նպատակային նոր ուղղությունների՝ տավարաբուծության, ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման, ավանդական այգիների հիմնան համար տրամադրվող վարկիգումարի վերին շեմի բարձրացման (մինչեւ 50 մլն դրամ) միջոցով

- ընդլայնել Ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցող տնտեսավարողների շրջանակը,

- խթանել տավարաբուծության, ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացումը և ավանդական այգիների հիմնումը:

Ծրագրում կատարվելիք փոփոխությունը կնպաստի՝ վերջինիս նկատմամբ պահանջարկի ավելացմանը,գյուղատնտեսությունում տնտեսավարողների մասնակցության խթանմանը, կնվազեցնի Ֆինանսական կառույցների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել