Պարետատան արգելքը տոնավաճառների և հագուստի խանութների վրա չի տարածվում, կարող են աշխատել․ Բաբկեն Թունյան
21:44 - 21 մարտի, 2020

Պարետատան արգելքը տոնավաճառների և հագուստի խանութների վրա չի տարածվում, կարող են աշխատել․ Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացնում է, որ պարետատան՝ մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակման մասին որոշումը տոնավաճառների և հագուստի խանութների վրա ևս չի տարածվում։

«Ի լրացումն նախորդ գրառման։

Տոնավաճառների և հագուստի խանութների վրա արգելքը չի տարածվում՝ կարող են աշխատել»։

Բաբկեն Թունյանը ֆեյբուքյան մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ պարետատան՝ մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակման մասին որոշումը վերաբերում է միայն առևտրի կենտրոններին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել