Պատգամավորը կոչ արեց ուղևորափոխադրող ընկերությունների աշխատողներին ևս ընդգրկել աջակցության ծրագրում |armenpress.am|
17:21 - 14 ապրիլի, 2020

Պատգամավորը կոչ արեց ուղևորափոխադրող ընկերությունների աշխատողներին ևս ընդգրկել աջակցության ծրագրում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կառավարությանը կոչ արեց աջակցության ծրագրերի շահառուների շրջանակն ընդլայնել, մասնավորապես ընդգրկել նաև ուղևորափոխադրող ընկերությունների աշխատակիցներին, որոնք պարապուրդի են մատնված: Սամսոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարությունների ժամին:

«Պետք է ընդլայնվի 8-րդ միջոցառման շահառուների թիվը: Կան ոլորտներ,  որոնք արտակարգ դրության հետ կապված կրել են վնասներ, օրինակ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները: Եթե ռեստորաններին ասել ենք՝ բանալիով փակում եք, չեք աշխատելու, այդ ուղևորափողադրող ընկերություններին էլ ասել ենք՝ անջատեք շարժիչները, դուք չեք աշխատելու: Ես սա արտակարգ դրության հետևանք է»,-ասաց Սամսոնյանն ու նկատեց՝ կան նաև մասնավոր կրթական հաստատություններ՝ մասնավոր դպրոցներ և մանկապարտեզներ, որոնք ևս խնդիրներ ունեն:

Նա նաև կոչ արեց պատրաստել ուղեցույց-տեսահոլովակներ, որոնք ընկալելի, պարզ լեզվով մարդկանց կբացատրեն, թե ինչպես դիմել աջակցության ծրագրերին: Պատգամավորի կարծիքով՝ ծրագրերը գրված են բարդ, կան բառեր, արտահայտություններ, որոնք մարդկանց համար տարընթերցումների տեղիք են տալիս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել