Չավուշօղլուն համոզված է, որ Թրամփը չի ցանկանում պատժամիջոցներ մտցնել Թուրքիայի հանդեպ |news.am|
16:56 - 22 հուլիսի, 2019

Չավուշօղլուն համոզված է, որ Թրամփը չի ցանկանում պատժամիջոցներ մտցնել Թուրքիայի հանդեպ |news.am|

news.am: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն համոզված է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պատժամիջոցներ մտցնել Անկարայի հանդեպ ռուսական Ս-400-ների ձեռքբերման հետ կապված։

«Թրամփը չի ցանկանում պատժամիջոցներ մտցնել Թուրքիայի դեմ»,- ասել է Չավուշօղլուն TGRT Haber հեռուստաալիքի հարցազրույցում։ «Երբ Թրամփը խոստանում է ինչ-որ բան, նա անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահի դա, բայց Միացյալ Նահանգներում գոյություն ունեն տարբեր տեսակետներ»։

ԱՄՆ օրենսդիրները պետք է որոշում ընդունեն Թուրքիայի դեմ հետագա պատժամիջոցների մասին Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու վերաբերյալ օրենքին համապատասխան՝ պատժամիջոցների (CAATSA) միջոցով, որը նախատեսում է պատժամիջոցներ այն երկրների դեմ, որոնք գործ ունեն Ռուսաստանի պաշտպանական հատվածի հետ։

Սակայն Չավուշօղլուն կարծում է, որ Թրամփը կհրաժարվի ԱՄՆ Կոնգրեսի սահմանած ցանկացած պոտենցիալ պատժամիջոցից։ «Այսպիսին է մեր ակնկալիքը»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահը փափուկ դիրքորոշում է որդեգրել Թուրքիայի հանդեպ Ս-400-ների գնման հետ կապված՝ անցած հինգշաբթի հայտարարելով, որ «ներկա պահին» պատժամիջոցներ չի նախատեսում։ Բայց Վաշինգտոնը հանել է Թուրքիան F-35 կործանիչների ծրագրից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել