Որեւէ քաղաքական օրակարգ 2-րդ և 3-րդ նախագահների միջև հանդիպման ժամանակ չի եղել․ Արմեն Աշոտյան |24news.am|
11:12 - 07 հունիսի, 2019

Որեւէ քաղաքական օրակարգ 2-րդ և 3-րդ նախագահների միջև հանդիպման ժամանակ չի եղել․ Արմեն Աշոտյան |24news.am|

24news.am: Որեւէ քաղաքական օրակարգ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով՝ պարզապես մարդկային, ընկերական հանդիպում է եղել։

«Մեր թիմերի միջեւ ապագայի համագործակցության օրակարգ գոյություն չունի։ ՀՀԿ-ի սատարելը Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է մի շարք հանգամանքներով, բայց ոչ այս պահին ընդհանուր քաղաքական ապագայի տեսլականով»,–նշեց նա։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել