news.am: Քաղաքացու հաղորդման հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի կապակցությամբ։ Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը ։
Քրեական գործը հարուցվել է Հովհաննես Խորիկյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 308-ի 1-ին մասի(Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով։
Այս քրեական գործով Երվանդ Սերոբյանը դեռևս որևէ դատավարական կարգավիճակ չունի։
comment.count (0)