Նոր Հայաստանի ԱԺ պատգամավորը չպետք է թքած ունենա մարդկանց զգացմունքների ու անձնական դժբախտությունների վրա․ Գրիգոր Երիցյան
09:27 - 05 հուլիսի, 2019

Նոր Հայաստանի ԱԺ պատգամավորը չպետք է թքած ունենա մարդկանց զգացմունքների ու անձնական դժբախտությունների վրա․ Գրիգոր Երիցյան

Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետևյալ գրառմանը․

«Երկու օր էլ ուզում էի հասկանալ , թե էս ինչն է պատճառը , որ մի քանիսը սկսել են հիշել իրենց պատմությունները: Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք էդ մասին: Բավակա՛ն է էպիզոդները ներկայացնեք որպես ազգային նկարագիր՝ հանուն ձեր գաղափարների տարածման

Չի ԱՆՑՆԵԼՈՒ!!!»։

Գրիգոր Երիցյանը գրել է․

«Չեմ կիսում ոմն ԱԺ պատգամավորի այն տեսակետը, թե #բռնության_ձայնը բարձրացնողների գաղտնի նպատակն է «բռնությունը» ներկայացնել որպես ազգային նկարագիր։ Սա իր անձնական տեսակետն է և վստահ եմ, որ «Իմ Քայլը» դաշինքում քչերն են այն կիսում։ Նոր Հայաստանի ԱԺ պատգամավորը չպետք է թքած ունենա մարդկանց զգացմունքների ու անձնական դժբախտությունների վրա, այն մարդկանց, ում շնորհիվ նա հայտնվել է խորհրդարանում։

Երբ ոստիկանը ապօրինի շինարարության դեմ պայքարող ակտիվիստի պարանոցն էր համբուրում, տխրահռչակ Շուշան Պետրոսյանը հայտարարեց, որ «համբույրի մեջ վատ բան չկա, ոստիկանի համբույրը մարդկային վարք էր․ բացի ոստիկանից, նա նաև հայ տղա է»։ Մի՛ եղեք ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի նման։

Այս թեմայով այլևս չեմ խոսելու, քանի որ հասարակության սթափ արձագանքն արդեն ամեն ինչ իր տեղը դրեց։ Նոր Հայաստանում թե՛ կառավարող ուժի, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների նման վարքը տեղ չունի, ՉԻ ԱՆՑՆԵԼՈՒ!»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել