Նիկոլ Փաշինյանի նկատողությունը կաշկանդե՞լ է Արսեն Թորոսյանին. Նախարարը մանրամասնեց

10:53 - 13 մարտի, 2019

Ես միշտ կարծիք հայտնել եմ ու հայտնելու եմ։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ եզրահանգման եկավ նախարարը կառավարության վերջին նիստից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ իր վրա, արժեր, որ նախարարը կարծիք հայտներ։
«Միանշանակ, ես միշտ կարծիք հայտնել եմ ու հայտնելու եմ»,–ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը չի՞ հանդուրժում կարծիքներ, ինչին ի պատասխան նախարարն ասաց. «Դուք երեւի տեսաք, թե ինչ լավ քննարկում ունեցանք»։ 

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի մասին, որում առաջարկվում է ավելացված արժեքի հարկով հարկել ոչ թե շաքար պարունակող ըմպելիքները, այլ բոլոր գազավորվածները, ասաց, որ հարցը իրենց հետ չի քննարկվել, ինչը բարկացրեց Նիկոլ Փաշինյանին։

news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել