Նախիջևանը դեպի Թուրքիա ազատ օդային միջանցք է ստացել |azatutyun.am|
09:46 - 16 օգոստոսի, 2019

Նախիջևանը դեպի Թուրքիա ազատ օդային միջանցք է ստացել |azatutyun.am|

azatutyun.am։ Օգոստոսի 15-ից Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դեպի Թուրքիա ազատ օդային միջանցք է ստացել: Նման որոշում է ընդունել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը, և այսուհետ թռիչքները Նախիջևանից դեպի Թուրքիա ու հակառակ ուղղությամբ կիրականացվեն այդ միջանցքով, հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Ավելի վաղ դեպի Թուրքիա չվերթներն իրականացվել են Իրանի օդային տարածքով, նոր միջանցքի շնորհիվ թռիչքի տևողությունն ու ծախսերը, ինչպես ակնկալվում է, կկրճատվեն:

Մոտ 400-հազարանոց բնակչությամբ Նախիջևանը Ադրբեջանի կազմում ունի ինքնավարության կարգավիճակ: Սահմանակից է արևելքում՝ Հայաստանի Սյունիքի, հարավ-արևելքում՝ Վայոց ձորի, հարավում՝ Արարատի մարզերին, արևմուտքում՝ Իրանին, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել