Նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ չեմ ստացել, քննարկում չենք ունեցել․ Ռոմանոս Պետրոսյան
14:29 - 10 մարտի, 2020

Նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ չեմ ստացել, քննարկում չենք ունեցել․ Ռոմանոս Պետրոսյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հերքեց մամուլում հրապարակված տեղեկությունը, թե նշանակվելու է Տարածքային կառավարման և զարգացման նախարար։ Լրատվամիջոցները  նաև գրել էին, թե այդ նշանակումից հետո ներկա նախարար Սուրեն Պապիկյանը ստանձնելու է փոխնախարարի  պաշտոնը:

«Ես այդ տեղեկատվությունը հերքել եմ, նման որևէ քննարկում չենք ունեցել, որևէ առաջարկ չեմ ստացել, ես իմ աշխատանքի մեջ եմ: Ինչպես հայտարարել էի՝ մարտի 13-ից կլինեմ արձակուրդում ՝ քարոզչական աշխատանքներում ներգրավվելու համար,- ասաց մարզպետը:

Լրագրողի հարցին, թե նրան նախարարի պաշտոնը առաջարկելու դեպքում արդյոք կհամաձայնի, մարզպետը պատասխանեց.

«Ես եթե»-ներով չեմ առաջնորդվում»:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել