Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
07:13 - 26 դեկտեմբերի, 2019

Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է տարեվերջյան հանդիպումները քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների, իրավաբանական հանրույթի ներկայացուցիչների հետ։

Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և Գերագույն մարմնի անդամներ Արծվիկ Մինասյանի, Շաղիկ Մարուխյանի և Աշոտ Սիմոնյանի, ինչպես նաև՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի և այլոց հետ:

Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել քաղաքական և տնտեսական խնդիրներին, դատական և իրավական համակարգի բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքին և մի շարք այլ հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել