Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ սպանդանոցների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել
19:23 - 06 մարտի, 2020

Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ սպանդանոցների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել սպանդանոցների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են բոլոր մարզպետները և շահագրգիռ պետական մարմինների ղեկակարներն ու ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, քննարկման հիմնական թեման սպանդանոցների գործունեության հետ կապված խոչընդոտների բացահայտումն ու տարբեր օղակներում առկա խնդիրների վերհանումն էր: Փոխվարչապետը հանդիպման սկզբում նշել է, որ ակնկալվում է հանդիպման արդյունքներով բացահայտել բոլոր այն հատվածները, որոնք կանոնակարգման ենթակա են:

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ոլորտում առկա ընդհանուր իրավիճակը՝ նշելով, որ սպանդանոցների գործունեության հետ կապված ֆինանսավորման աջակցության գործիքակազմը հաստատվել է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հողերի նպատակային նշանակության փոփոխությանը, սպանդանոցների տիպային նախագծերին և սպանդանոցային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գործընթացների շղթային:

Մարզպետները ներկայացրել են սպանդանոցների գործունեության հետ կապված իրենց մարզերում բարձրաձայնված խնդիրները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տարածքային կառավարման և ենթակառուցվծանքների նախարարությանը հանձնարարվել է մարզպետարաններից հավաքագրել բոլոր խնդիրները և ամփոփ ներկայացնել կանոնակարգումների նպատակով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել