Միքայել Մինասյանը չի հարցաքննվել. ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին |factor.am|

05:40 - 29 հոկտեմբերի, 2019

factor.am: Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հարցաքննության չի հրավիրվել: Այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում կայացած իր ասուլիսի ժամանակ  հարցին ի պատասխան անդրադարձել էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից «ՁորաՀԷԿ»-ի սեփականաշնորհմանը:

«Ես հիմա չեմ ուզում այնպիսի հայտարարություն անել, որը նախաքննության առումով զուտ խնդիրներ կառաջացնի, բայց Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատեր է եղել և մինչև օրս շարունակում է մնալ, ուրիշ բան, որ այդ սեփականությունը գրանցված է եղել մի կնոջ անունով, որի անունը ոչ մեկի ոչ մի բան չի ասում։ Իզուր են նաև իրենք ձև անում, թե իրենք տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը»,- ասել էր նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել