Մերկելը հերքել է իր վաղաժամ հրաժարականի մասին ասեկոսեները |news.am|
05:31 - 13 մայիսի, 2019

Մերկելը հերքել է իր վաղաժամ հրաժարականի մասին ասեկոսեները |news.am|

news.am: Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահը հերքել է տեղեկատվությունը, որ Անգելա Մերկելը կարող է վաղաժամ հեռանալ Գերմանիայի կանցլերի պաշտոնից եւ փոխանցել նրան իր լիազորությունները: Այդ մասին գերմանական պահպանողականների ղեկավարը հայտարարել է կիրակի Welt am Sonntag թերթի հրապարակած հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կանցլերն ու կառավարությունն ընտրված են ամբողջ օրենսդրական ժամկետով, եւ քաղաքացիներն իրավացիորեն ակնկալում են, որ նրանք (կանցլերն ու կառավարությունը) լուրջ են վերաբերվում պարտականություններին, որոնք բխում են այդ ընտրություններից»,- ասել է Կրամփ-Կարենբաուերը:- «Այդկերպ ինձ համար ես բացառում եմ, որ ջանքեր կգործադրեմ իշխանության միտումնավոր փոփոխության համար»:

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդի խոսքերով՝ 2020 թվականի աշնանը կուսակցությունը մտադիր է ներկայացնել իր նոր նախընտրական ծրագիրն ու որոշել կանցլերի պաշտոնի իր թեկնածուին:

2018 թվականի վերջում Անգելա Մերկելը հեռացել էր ՔԴՄ-ի նախագահի պաշտոնից, սակայն շարունակել էր մնալ կանցլերի պաշտոնում: Նրա խոսքով՝ նա կշարունակի իր լիազորությունները մինչեւ 2021 թվականն՝ իր պաշտոնավարման չորրորդ ժամկետի ավարտը: Սակայն այլեւս մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել