Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |armenpress.am|
13:08 - 06 մարտի, 2020

Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |armenpress.am|

armenpress.am: Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ նախկին փոխոստիկանապետը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-309 հոդվածի հատկանիշներով՝ բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, դրդելու կամ այն կազմակերպելու համար: 

Սաշիկ Աֆյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալ է եղել  2008-2013 թվականներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել