Մարտի 1-ի երեկոյան կառավարությունից զանգել են եւ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են հանդիպման
10:53 - 07 հունիսի, 2019

Մարտի 1-ի երեկոյան կառավարությունից զանգել են եւ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են հանդիպման

news.am: 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան կառավարությունից զանգել են եւ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են հանդիպման, նա, սակայն դժվարացավ նշել, թե ով է եղել հրավիրողը.

«Միայն զանգ է եղել կառավարությունից, մարտի 1-ի երեկոյան հրավիրել են կառավարության շենք, որը գնացել եմ այնտեղ, որ պետք է հարց քննարկվել, որը եղել եմ կես ժամ կամ 25 րոպե, որը տեսնելով խառնաշփոթ վիճակ, ես թողել գնացել եմ, կառավարությունից ինձ տեղեկացրեցին, որ հանդիպում է լինելու եւ քննարկում է լինելու։ Ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել, ես թողել գնացել եմ»,–նշեց նա։

Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Պատասխանելով հարցին՝ արդյոք հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործով, ասաց․

«Ես էլ ոչ հաստատում եմ, ոչ բացառում։ Ես ինչ կարգավիճակ կարող եմ... համապատասխան փորձեք ճշտել քննչական մարմիններից»,–նշեց նա։

Ծառուկյանը վերահաստատեց նախկինում իր խոսքերը, որ եթե ինքը կապ ունի, «Մարտի 1»–ի հետ, պետք է հրապարակային գնդակահարեն. «Այդ ապացուցելու դեպքում հրապարակում պետք է գնդակահարեն։ Եթե իմ մանսնակցությունը սնունդով ա եղել, նորից թող Ծառուկյանին գնդակահարեն։ Ծառուկյանը «Մարտի 1-ի» հետ կապ չի ունեցել, Ծառուկյանն առաջին օրվանից ասել է՝ պետք է խումբ ստեղծվի, մեղավորները պատժվեն»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել