Մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով պաշտպանության նախարարությանը կհատկացվի 2,1 մլրդ դրամ |aysor.am|
07:21 - 22 օգոստոսի, 2019

Մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով պաշտպանության նախարարությանը կհատկացվի 2,1 մլրդ դրամ |aysor.am|

aysor.am։  Կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել պետբյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 2 մլրդ 161 միլիոն 796 հազար դրամով:
Գումարը հատկացվելու է ՀՀ պաշտպանության նախարարությանը:

«Հատկացնում ենք 2,1 մլրդ դրամ մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով», - կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցը քննարկվելու է գաղտնի ռեժիմով:

Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ որպես անհրաժեշտություն նշված է 2019թ-ին մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարումը, ՀՀ զինված ուժերի ապահովումն անհրաժեշտ միջոցներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել