«Մարականա» մարզադաշտը կվերածվի դաշտային հոսպիտալի |shantnews.am|
20:13 - 26 մարտի, 2020

«Մարականա» մարզադաշտը կվերածվի դաշտային հոսպիտալի |shantnews.am|

shantnews.am: Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ մարզադաշտերից մեկը՝ «Մարականան», կտրամադրվի առողջապահական համակարգին: Այս մասին հաղորդել է CNN-ը։

Խաղադաշտում կհավաքվի և կկահավորվի ժամանակակից դաշտային հոսպիտալ՝  բացառապես կորոնավիրուսով հիվանդների համար։

Նշենք, որ ժամանակին «Մարականա» մարզադաշտը նախատեսված էր մինչև 200 հազար մարդու համար: 1950-ական թվականներին այն աշխարհի ամենամեծ մարզադաշտն էր: Այնուհետև ՖԻՖԱ-ի պահանջներով մարզադաշտը վերաձևավորվեց, տեղերի քանակը նվազեց: Ներկայումս «Մարականան» տեղավորում է մոտ 75 հազար հանդիսական:

Մի քանի այլ բրազիլական մարզադաշտեր անհրաժեշտության դեպքում առաջիկայում ևս կդառնան դաշտային հոսպիտալներ։ Մասնավորապես, արդեն Սան Պաուլուի «Պակաեմբու» մարզադաշտում (ներքևի լուսանկարում) սկսվել են աշխատանքները


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել