Մակրոնը ցանկանում է, որ G7 գագաթաժողովում ձեռնարկվեն կլիմայի փոփոխության կոնկրետ քայլեր |news.am|
14:40 - 07 հունիսի, 2019

Մակրոնը ցանկանում է, որ G7 գագաթաժողովում ձեռնարկվեն կլիմայի փոփոխության կոնկրետ քայլեր |news.am|

news.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է, որպեսզի «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում ձեռնարկվեն կոնկրետ նախաձեռնություններ կլիմայի փոփոխության ուղղությամբ, չնայած ԱՄՆ-ի հետ տարաձայնություններին այս հարցում, տեղեկացնում է AP-ը։

Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությունը յոթնյակի գագաթաժողովին Բիարիցում կասկածի տակ չի դրվում։ Նա նշել է, որ գագաթաժողովն ուղղված կլինի նաեւ համաշխարհային առեւտրում լարվածության թուլացմանը՝ ընդգծելով կարեւորությունը՝ «հասկանալու, թե որոնք են մեր տարաձայնությունները» եւ «ինչպես կարող ենք հաղթահարել դրանք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել