Հուլիսի 15-ից հետո ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կարող է կիրառել |ermenihaber.am|
07:57 - 15 հուլիսի, 2019

Հուլիսի 15-ից հետո ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կարող է կիրառել |ermenihaber.am|

ermenihaber.am։ Ամերիկյան «Bloomberg» լրատվամիջոցը հայտնում է, որ ԱՄՆ-ն հուլիսի 15-ից հետո կարող է հայտարարել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանն անցնելու մասին: Պատճառը ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է Անկարայի կողմից:

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են, որ ամերիկյան կողմը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի, եթե ռուս-թուրքական S-400-ների գործարքը տեղի ունենա:

Աղբյուրը հաղորդում է, որ այժմ ԱՄՆ-ի նախագահի սեղանին դրված է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող 3 փաթեթ և այս պահին քննարկվում է, թե դրանցից որը կարող է կիրառվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել