Հուլիսին բանակից զորացրված տղաները չեն կարող մասնակցել քննությունների լրացուցիչ փուլին. Կարո Նասիբյան |shantnews.am|
08:54 - 16 հուլիսի, 2019

Հուլիսին բանակից զորացրված տղաները չեն կարող մասնակցել քննությունների լրացուցիչ փուլին. Կարո Նասիբյան |shantnews.am|

shantnews.am: «Քանի որ 12-ամյան ստիպեց, որ զորակոչը լինի երկու անգամ՝ հուլիսին և հունվարին, ուստի ստացվեց այնպես, որ մեր լրացուցիչ փուլն իրենց ոչնչով չի կարող օգնել: Պարզապես նրանք, ովքեր գալիս են հուլիսից հետո, մի տարի կկորցնեն»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ անդրադառնալով բանակից զորացրվածների ընդունելության քննություններին մասնակցելու կարգին:

Խնդիրը նրանում է, որ այն դիմորդները, ովքեր դրականի շեմը հաղթահարել են, բայց չեն ընդունվել, կարող են թափուր տեղերի համար դիմել և արդեն իսկ ստացած գնահատականների հիման վրա այլ բաժին ընդունվել։ Բայց բաց է մնում ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների հարցը։

Այն տղաները, ովքեր բանակ էին զորակոչվել 2017թ-ի հուլիսին ու նոր են վերադարձել բանակից և 2017թ-ին՝ մինչ զորակոչվելը չեն մասնակցել միասնական քննություններին, այս տարի այլևս հնարավորություն չեն ունենա բակալավրիատ դիմելու, քանի որ նրանց համար քննությունների լրացուցիչ փուլ նախատեսված չէ։ Իսկ հնարավոր չէ՞ որևէ քայլ ձեռնարկել՝ խնդիրը լուծելու համար, ԳԹԿ ներկայացուցիչը պատասխանեց.

«Կա՛մ զորակոչի օրենքը պիտի փոխվի, կա՛մ ընդունելության կարգը, երկուսն էլ փոխկապակցված են, եթե ընդունելության քննություններն անցկացնում ենք հուլիսին, ապա շրջանավարտները չեն կարողանում հանձնել ավարտական քննություններ, որովհետև միասնական քննություններ են՝ և՛ ավարտական կա, և՛ ընդունելության»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել