Հոգեկան խանգարումներ ունեցողները կազատվեն զինվորական ծառայությունից |factor.am|
09:14 - 25 հուլիսի, 2019

Հոգեկան խանգարումներ ունեցողները կազատվեն զինվորական ծառայությունից |factor.am|

factor.am։ Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց։ Ըստ նախագծի հիմնավորման ՝ ՀՀ կառավարության 12.04.2018թ. որոշման ընդունումից հետո անցկացված զորակոչերը ցույց տվեցին, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով, ինչը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա:

Ավելին՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել