Հանքարդյունաբերության, ջրօգտագործման ոլորտներին առնչվող մոտ 400 խախտումների արձանագրություններ են ուղարկվել իրավապահ մարմիններին. Է. Գրիգորյան |tert.am|
09:09 - 05 հունիսի, 2019

Հանքարդյունաբերության, ջրօգտագործման ոլորտներին առնչվող մոտ 400 խախտումների արձանագրություններ են ուղարկվել իրավապահ մարմիններին. Է. Գրիգորյան |tert.am|

tert.am։ Շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Դմիտրի Մարիյասին այսօր մամուլի ասուլիսին խոսելով Շրջական միջավայրի օրվա մասին, ընդգծեցին, որ այս տարվա թեման մթնոլորտի աղտոտումն է:

Դմիտրի Մարիյասին շնորհավորեց նախարարին նախարարության նոր ձևաչափի համար կարծիք հայտնեց, որ դա թույլ կտա հարցերի ավելի շատ շրջանակ է ընդգրկել:

«Հայաստանը նախարարի առաջնորդությամբ մտադիր է շատ բան անել օդի աղտոտման խնդրին լուծումներ տալու համար»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանի ակտիվ դիրքորոշման արդյունքում ավելի շատ ֆինանսավորում կգա:

Նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ այսուհետ նախարարությունը փոխհատուցման սկզբունքից անցում է կատարում կանխարգելման սկզբունքին:

«Երկրորդ էական փոփոխությունը խոշոր աղտոտումների և ապօրինի գործունեության վրա մեր աշխատանքների կենտրոնացումն է: Բնապահպանական վճար վճարողների ավելի քան 99 տոկոսը վճարում է պակաս 100 հազար դրամից և յոթանասուն տոկոսը՝ պակաս 20 հազար դրամից»,-ասաց նա և նշեց, որ այդ համակարգը վերանայելու են և աշխատանքներ են ուղղելու խոշոր աղտոտող ընկերություններին և ապօրինի գործունեությանը:

Նախարարը հայտնեց, որ համագործակցության շրջանակներում 2018 թվականի հունիսի 1-ից մինչև օրս հաստատվել է մոտ 20,27 միլիարդ դրամի 14 դրամաշնորհային ծրագիր, ինչը գերազանցում է բյուջետային ֆինանսավորումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել