Հայ-վրացական սահմանի Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար
15:49 - 23 մարտի, 2020

Հայ-վրացական սահմանի Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար

Հայ-վրացական սահմանի Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար. մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր այդ երկրի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և կարանտինի պատճառով: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է:

«Հայտնում ենք, որ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ։

Վրացական կողմի փոխանցմամբ, այսօր՝ մարտի 23-ին ժամը 21։00-ից սկսած Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։

Մառնեուլիի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել