Հայաստանում թեստ հանձնած ոստիկանների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել |armenpress.am|
17:16 - 23 մարտի, 2020

Հայաստանում թեստ հանձնած ոստիկանների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի թեստ հանձնած ոստիկանների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այս մասին մարտի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

«Ունենք ոստիկաններ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել, հաստատված դեպք չունենք»,- ասաց Մհրյանը:

Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության աշխատակիցներից մեկն իր ընտանիքով Ծաղկաձորում գտնվում է հսկողության տակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել